«Թռիչք արա՝ միացիր Անիին». Անի Զախարյանը պատասխանատվություն է ստանձնում հազարավոր քաղաքացիների համար

«Հարգելի լրատվամիջոցներ, վաղը ապրիլի 21-ին ժամը 14:00-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում…

ԹՌԻՉՔ ԱՐԱ՝ ՄԻԱՑԻՐ ԱՆԻԻՆ…

Սիրելի հայրենակիցներ ես չեմ միանում Նիկոլին, սակայն որպես հայուհի, որպես քաղաքական գործիչ ես պարտավոր եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն հազարավոր քաղաքացիների համար, ովքեր այս օրերին իրենց ընդվզումն են արտահայտում երկրում ստեղծված ճգնաժամի դեմ:

Ես չեմ մերժում Սերժ Սարգսյանին, սակայն պատրաստ եմ քաղաքական պատասխանատվություն կրել և անել ամեն հնարավորը որպեսզի լուծվեն այդ հազարավոր քաղաքացիների խնդիրները:

Ես ունեմ նորածին բալիկ, ուստի ամեն օր հրապարակներում լինել չեմ կարող, սակայն կարծում եմ իմ քաղաքական հեղինակությունն ու քաղաքական միտքը բավարար են, որպեսզի իմ որդեգրած ուղով հաղթահարենք երկրում ստեղծված ճգնաժամը: Ուստի, բոլորդ ամեն օր միանում եք իմ ֆեյսբուքյան էջին և այն մարտավարությանը, որով ես եմ պատրաստվում ընթանալ:

Վաղը Ազատության հրապարակում, ես կհայտարարեմ իմ առաջին թռիչքի մասին, քանզի այսօր Հայաստանն այնքան ետ է այլ երկրներից, որ ժամանակն է թռիչքներով առաջ շարժվել»:

ՀՆՔ ՄՇակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյան

Տեսանյութեր

Լրահոս