Բաժիններ՝

Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով

Թուրքիան և Ադրբեջանը արժույթային տատանումների հասցրած վնասներից խուսափելու նպատակով պատրաստվում են երկկողմ առևտրային հաշվարկներն իրականացնել ազգային արժույթներով՝ թուրքական լիրայով և ադրբեջանական մանաթով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Թուրքիան Ադրբեջանի հետ առևտրային հաշվարկներն ազգային արժույթներով իրականացնելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում»,-նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, ով հարցազրույց է տվել «Թրենդ» գործակալությանը:

«Ազգային արժույթներով առևտուրը հնարավորություն կտա խուսափելու մի շարք վնասներից, որոնք գալիս են արժութային տատանումներից»,-նշել է նախարարը:

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը Ադրբեջանի հետ երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու նպատակով բանակցություններ էր սկսել դեռևս 2016թ. դեկտեմբերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս