Բաժիններ՝

Ռազմական չեզոքությունը Սերբիային չի խանգարում զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վուչիչ

Բելգրադի ռազմական չեզոքությունը Սերբիայի համար խոչընդոտ չէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման հարցում: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլիի հետ կայացած հանդիպմանը՚․

«Նախագահ Վուչիչն Ալլիի հետ զրույցի ժամանակ նշել է, որ Սերբիայի չեզոքության հաստատակամ դիրքորոշումը խոչընդոտ չէՆԱՏՕ-ի հետ համագործակացության զարգացման համար եւ գործում է տարածաշրջանային կայունության ամրապնդման շահերի օգտին: Սերբիայի նախագահն ընդգծել է KFOR-ի (Կոսովոյի համար ուժերի) նշանակությունը Կոսովոյում եւ Մետոքիայում սերբ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Սերբիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն արձանագրել են Սերբիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ բարձր մակարդակի ինտենսիվ երկխոսության առկայությունը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պաոլո Ալլին հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն հարգում է ռազմականորեն չեզոք լինելու եւ համագործակցությունն իր պահանջմունքների համաձայն որոշելու Սերբիայի դիրքորոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30