Բաժիններ՝

Կալիֆոռնիայի նահանգապետը համաձայնեց Ազգային գվարդիա ուղարկել Մեքսիկայի հետ սահմանի պահպանության համար

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը կարգադրել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն, 400 ազգային գվարդիականների ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ապրիլի 18-ին նահանգապետի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես հետեւում է փաստաթղթից, ազգային գվարդիականները «կպայքարեն քրեական խմբավորումների, նրանց դեմ, ովքեր զբաղվում են մարդկանց եւ ապօրինի հրազենի վաճառքվ, ինչպես նաեւ թմրանյութերի մաքսանենգությամբ»:

Ընդ որում նրանց չեն ներգրավի «սահմանին որեւիցե նոր արգելքների կառուցմանը»: Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին շուրջ 1,1 հազար կիլոմետրից մինչեւ 1,3 հազար կիլոմետր երկարությամբ պարսպի կառուցման օգտին: Ընդամենը Մեքսիակայի հետ սահմանը ձգվում է 3,2 հազար կիլոմետր, բայց դրա առաձին հատվածներում արդեն կան շուրջ հազար կիլոմետր երկարությամբ զանազան փակոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս