«Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության միջոցով». Կորոտչենկոն` երևանյան զարգացումների մասին

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում խնդիրներ չլինեն»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված թավշյա հեղափոխությանը:

Նա նշեց, որ այս օրերին ակտիվ հետևում են Երևանի կենտրոնում ծավալվող ակցիաներին և անհանգստացած են այդ իրադարձություններով:

«Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի քաղաքական երկխոսության միջոցով, քաղաքական գործիչների գիտակցված որոշումների պայմաններում»,- նման հույս հայտնեց Իգոր Կորոտչենկոն:

Վերջինս ասաց, որ առանձնակի ջերմությամբ է վերաբերվում եղբայրական Հայաստանին, ունի բազմաթիվ հայ ընկերներ և ցանկանում է, որ Հայաստանում ամեն բան լավ լինի:

Տեսանյութեր

Լրահոս