«ԱՄՆ-ում օրենքի խախտման դեպքում ոստիկանությունը լիարժեք իրականացնում է իր լիազորության սահմաններում գործողությունները». Շարմազանով. aysor.am

Իշխանությունները ոչ միայն իրենց ստանձնած պարտավորություններն են հարգում, այլև՝ մասնավորապես, ոստիկանությունն ու ուժային կառույցները, բացառիկ հանդուժողականություն են ցուցաբերում, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով Human Rights Watch-ի և ԱՄՆ Պետքարտուղարության կոչերին, այն է՝ հարգել ստանձնած պարտավորություններն ու Երևանում անցկացվող հավաքների ժամանակ ցուցաբերել զսպվածություն։

«Ոստիկանությունը բացառիկ պրոֆեսիոնալիզմ, համերաշխություն ու զսպվածություն է ցուցաբերում ցուցարարների՝ որոշ դեպքում արդեն նաև օրինազանց գործողությունների հանդեպ», – ասել է Է.Շարմազանովը։

Նա նշել է, որ այդ մասին վկայել է նույնիսկ հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ Հայաստանում բազմաթիվ անգամ են տեսել, թե ինչպես նույն Միացյալ Նահանգներում, երբ որ օրենքը խախտվում է, ուժային կառույցները լիարժեք իրականացնում են իրենց լիազորության սահմաններում գործողությունները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30