«Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել է Facebook-ի հնարավոր արգելափակման մասին
«Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել Facebook-ը, եթե սոցցանցը չենթարկվի Ռուսաստանի օրենսդրությանը: «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը։
«Մինչեւ 2018 թվականի վերջը մենք կանցկացնենք ընկերության ստուգում, եւ կան մի քանի կետեր, որոնք պետք է կատարված լինեն. Ռուսաստանի տարածքում երկրի քաղաքացիների տվյալների տեղափակում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում: Եթե դրանից ոչինչ կամ ինչ-որ բան կատարված չլինի, ապա, ըստ երեւույթին, կծառանա արգելափակման հարցը»,- ասել է նա:
Նույն այդ հարցազրույցում Ժարովը պատմել է, որ «Ռոսկոմնադզորը» պահանջներ չունի արգելափակված Telegram-ի օգտատերերի նկատմամբ, քաղաքացիները կարող են այսուհետեւ էլ շփվել տվյալ մեսենջերի միջոցով: