Բաժիններ՝

ՀԱՊԿ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները: Ինչպես հաղորդում է ՏԱՍ-ը, ՀԱՊԿ մշտական խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի տարածքում հրթիռային հարվածները խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը, պաշտպանելով Սիրիայի Արաբական Հանրապետության սուվերենությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի հրթիռային հարվածները՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ: Դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ում նաև կարծում են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները իրավիճակ են ստեղծում, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքն անհապաղ վերացնելուն և այդ երկրում առկա ներքաղաքական կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս