Բաժիններ՝

Սիրիացիների Դամասկոսում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ասադի

Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներից հետո` ի պաշտպանություն իշխանության անցկացվել է ակցիա: Հայտնում է РБК-ն: Մեքենաներով անցնելով Դամասկոսի փողոցներում` ցուցարարները ծածանել են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դրոշները, հնչեցրել են «Մեզ չեք վախեցնի», «Մենք քո մարդիկ ենք, Բաշար» արտահայտություններ:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: Համաձայն ռուսական լրատվամիջոցների` սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել, երեք մարդ տուժել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30