Ասյա Խաչատրյանի հայտարարության փաստով նշանակված ծառայողական քննության ընթացքը կասեցված է
Հաշվի առնելով¸ որ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում սույն թվականի ապրիլի 10-ին հարուցվել է քրեական գործ¸ ուստի Արցախի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարվելով «ԱՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԱՀ օրենքի պահանջներով¸ սույն թվականի ապրիլի 12-ից կասեցրել է նշանակված ծառայողական քննության ընթացքը։