«Ռայոլան ինձ համեմատեց շան հետ, բայց երկու ամիս առաջ ինձ էր առաջարկում Մխիթարյանին և Պոգբային». Գվարդիոլա
Անգլիական «Մանչեթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունը: Ռայոլան վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Գվարդիոլային անվանել էր շուն:
«Լավ, ես նրան լավ կպատասխանեմ: Վերջապես մարդիկ իմացան իմ գաղտնիքները, որ ես վատ մարդ եմ, որ ես վախկոտ եմ: Բայց չեմ հասկանում, թե ինչու եմ հենց ես այդքան վատը:
Ես երբեք չեմ շփվել Ռայոլայի հետ: Հնարավոր է՝ Իբրահիմովիչն է որոշ բաներ պատմել իմ մասին: Այնուամենայնիվ, երկու ամիս առաջ նա ինձ առաջարկում էր Մխիթարյանին ու Պոգբային: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ: Ուզում էր, որ Մխիթարյանն ու Պոգբան խաղային իմ թիմում: Ռայոլան պետք է պաշտպանի իր հաճախորդներին և թույլ չտա խաղալ նրանց այնպիսի մարդու թիմում, ինչպիսին ես եմ, շան մոտ: Շան հետ համեմատությունը շատ վատ է, դա ճիշտ չէ: Նա պետք է հարգի շներին:
Ի՞նչ պատասխանեցի ես նրա առաջարկին: Ես ասացի, որ մենք գումար չունենք գնումների համար: Պոգբան շատ թանկ էր:
Ես լավ մարդ չեմ, նրա ֆուտբոլիստներն արժանի են ավելի լավ մարզչի»,- նշել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան