 
                        Երևանում քաղաքացին գիշերը մնացել է վերելակում
 
                                    Ապրիլի 7-ին՝ ժամը 02:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 27 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1959 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս են բերել վերելակից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        