Բաժիններ՝

Աման Տուլեևը դարձավ Կեմերովոյի մարզի խորհրդարանի պատգամավոր

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նախկին նահանգապետ, 73-ամյա Աման Տուլեեւը տարածաշրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի մանդատ է ստացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ընտրական հանձնաժողովում:

Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ 2013 թվականին Տուլեեւը գլխավորել է թեկնածուների միասնական ցուցակը, որը «Եդինայա Ռոսիա»-ն առաջադրել էր մարզային խորհրդի պատգամավորների ընտրություններում: Նրա խոսքով՝ Տուլեեւին հանձնել են պատգամավոր Վան Վայ-Չենի թափուր մանդատը, որն իր լիազորությունները վայր էր դրել 2016 թվականին:

Մարզային խորհուրդը պետք է Տուլեեւին տա պատգամավորի վկայական եւ նրան ընդգրկի կոմիտեներից մեկում: 1997 թվականից Կեմերովոյի մարզը ղեկավարած Աման Տուլեեւը 2018 թվականի ապրիլի 1-ին իր լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էր դիմել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո, որի հետեւանքով զոհվել է 64 մարդ, տուժել՝ 79 հոգի: Պետության ղեկավարն ընդունեց Տուլեեւի հրաժարականը՝ տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով 57-ամյա փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս