Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ». կցուցադրե՞ն թուրինցիներն արժանի դիմադրություն

Չեմպիոնների լիգան վերադառնում է: Այսօր երեկոյան կմեկնարկեն ¼ եզրափակչի խաղերը: Առաջին խաղում սպասվում է  արդեն դասական դարձած պաքար՝  «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»:

«Յուվենթուսն» այս տարի Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից է, սակայն մադրիդյան ակումբը ևս ունի իր տեղը ֆավորիտների ցանկում: Պարզ է մեկ բան՝ այս դիմակայության արդյունքում ֆավորիտներից մեկը լքելու է պայքարը:

«Յուվենթուս»

Թուրինյան ակումբն այս մրցաշրջանում ցուցադրում է շատ որակյալ ֆուտբոլ: Ալեգրիին հաջողվել է ստանալ այն, ինչ երազում են շատ մարզիչներ՝ ունենալ արդյունքներ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:  Իտալիայի առաջնության հերթական հաղթանակը սարերի հետևում չէ, հիմա մնում է լուծել հարցերը Չեմպիոնների լիգայում:

Կարդացեք նաև

Բուֆֆոնը նշել է, որ մադրիդյան ակումբն այս խաղի ֆավորիտն է, սակայն իրենք անելու են ամեն բան այս անգամ մադրիդցիներին շրջանցելու համար:

«Ռեալ Մադրիդ»

Մադրիդյան ակումբի համար Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն  է, քանի որ ներքին առաջնությունում 30 տուրերից հետո կատալոնական ակումբն առջևում է՝ ունենալով 13 միավոր ավելի:

Մադրիդցիները Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկն են: Անկախ Արքայական ակումբի խնդիրներից՝ այս մրցաշարում նրանք դեռևս չունեն ոչ մի խնդիր:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Թիմերի վերջին խաղը եղել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2017 թվականին: Մադրիդյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով:
  • «Յուվենթուսը» տնային վերջին 16 խաղերում չի պարտվել
  • «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնության վերջին 5 խաղերում
  • Մադրիդյան ակումբը միջինացված բաց է թողնում 1,07 գոլ արտագնա մեկ խաղում:

Կանխատեսում

Թուրինյան ակումբը շատ վստահ է խաղում սեփական հարկի տակ: Տանը նրանք պարտվել են միայն «Լացիոյին»: Թուրինցիները, ինչպես միշտ, իրենց առաջ մեծ նպատակներ են դնում, ցանկանում են  հասնել եզրափակիչ և վերջապես հաղթել:

Մադրիդյան ակումբի համար այս դիմակայությունում ընդունելի է միայն հաղթանակը, քանի որ սա միակ մրցաշարն է, որտեղ մադրդիցիներն ունեն հաղթանակի իրական հնարավորություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս