Բաժիններ՝

Պեկինում թանձր ծխամշուշ է հաստատվել

Պեկինի օդում PM-2,5 մանր կարծր մասնիկների պարունակության մակարդակը, որը ծխամշուշի հիմնական աղբյուրն է, ապրիլի 2-ին հասել է323 մկգ/խոր մետրի: Դա 13 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված թուլատրելի առավելագույն մեծությունը: ՉԺՀ-ի Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքի օդի սաստիկ աղտոտումը կպահպանվի չորս օրվա ընթացքում։

Անցած շաբաթ երկրի հյուսիսային շրջանների տարածքում գրանցվել էր այս տարի չորրորդ փոշեմրրիկը. Մարտի 28-ին Չինաստանի մայրաքաղաքի մթնոլորտում PM-2,5-ի պարունակությունը գերազանցել էր 500 մկգ/խոր մետրի նշագիծը: Այդ կապակցությամբ Պեկինի իշխանությունները հայտարարել էին էկոլոգիական վտանգի նարնջագույն՝ նախավերջին մակարդակը:

Քաղաքում մտցվել էին տրանսպորտի երթեւեկության եւ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակումներ, կրթական բոլոր հաստատություններին հանձնարարվել էր չեղարկել պարապմունքները բաց օդում, իսկ տեղի բնակիչներին՝ հնարավորինս խուսափել երկար ժամանակ փողոցում մնալուց:

Չինաստանում վտանգի նարնջագույն մակարդակը հայտարարվում է, եթե մթնոլորտում վնասակար մասնիկների կուտակումը 200 մկգ/խոր մետրի նշագիծը գերազանցում է երեք օր անընդմեջ: Չինաստանում գործում է էկոլոգիական վտանգի չորս աստիճան՝ կարմիր, նարնջագույն, դեղին եւ կապույտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս