Կոստա Ռիկայի նախագահական ընտրություններում հաղթել է Կառլոս Ալվարադո Կեսադան
Կառլոս Ալվարադո Կեսադան, որն առաջադրվել էր Կոստա Ռիկայում կառավարող «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից, քվեարկության արդյունքներով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են կենտրոնամերիկյան հանրապետության Գերագույն ընտրական տրիբունալի հրապարակած նախնական արդյունքները։
Այդ տվյալների համաձայն՝ Կառլոս Ալվարադո Կեսադան ապահովել է ընտրողների 60,66 տոկոսի, Ֆաբրիսիո Ալվարադո Մունիոսը՝ 39,34 տոկոսի պաշտպանությունը: Պետության ընտրյալ ղեկավարն իր պարտականություններին ձեռնամուխ կլինի մայիսի 8-ին՝ չորս տարի ժամկետով: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,91 տոկոս: Ընտրություններին մասնակցելու էր հրավիրվել շուրջ 3,3 միլիոն ընտրող: Մունիոսը ճանաչել է իր պարտությունը ընտրություններում: