Լևանդովսկին կխնդրի «Բավարիային» հանել իրեն տրանսֆերի
Մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է հեռանալ թիմի հաջորդ ամռանը:
Լեհ հարձակվողը, ով օգոստոսին կդառնա 30 տարեկան, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը:
Ավելի վաղ «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ Լևանդովսկին չի հեռանա թիմից, բայց, երևում է, որ հարձակվողը հաստատակամորեն է տրամադրված:
Լևանդովսկու նկատմամբ գլխավոր հավակնորդը «Ռեալն» է, սակայն աղբյուրը պնդում է, որ մադրիդցիները ստիպված են լինելու պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրած 25 խաղերում դարձել է 23 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը