 
                        Քաղաքացին մնացել է վերելակի ներսում. նրա ինքնազգացողությունը վատացել է
 
                                    Մարտի 12-ին, ժամը 08:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է քաղաքացին (ինքնազգացողությունը վատացել է) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1958 թ. ծնված Շ. Պ.-ին դուրս են բերել վերելակից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        