««Բարսելոնայում» շատ են լավ հարձակվողները, բայց խնդիրը Մեսսին է». Յան Օբլակ
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ սպասվելիք խաղի մասին՝ պատասխանելով բլից հարցերի:
– Ո՞վ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ամենամեծ խնդիրը ձեզ համար:
– «Բարսելոնայում» շատ են լավ հարձակվողները, բայց խնդիրը Մեսսին է:
– Ո՞րն է ձեր լավագույն սեյվը Լա լիգայի այս մրցաշրջանում:
– Չեմ կարող ընտրել մեկը, քանի որ կարծում եմ, որ բոլոր սեյվերն էլ շատ կարևոր են:
– Ո՞վ է եղել ձեր հերոսը մանուկ ժամանակ:
– Երբ ես փոքր էի, ինձ համար իսկական հերոս էր իմ հայրը: Նա նույնպես դարպասապահ էր:
– Ո՞ր դիրքում կխաղայիք, եթե չլինեինք դարպասապահ:
– Հարձակվող:
– Որո՞նք են Մարկ Անդրե Տեր Շտեգենի ամենաուժեղ կողմերը:
– Կատալոնական ակումբի խաղը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ շատ կարևոր է նրա խաղը ոտքերով:
Սիրարփի Աղաբաբյան