Բաժիններ՝

Չինաստանը 5,4 հազար տոննա բրինձ է ուղարկել Սիրիա որպես մարդասիրական օգնություն

Չինաստանի իշխանությունները Սիրիային 5,4 հազար տոննա բրինձ են տրամադրել որպես պարենային մարդասիրական օգնություն: Այն հատկացվել է հատուկ ծրագրով՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան: Այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Մենք հուսով ենք, որ այս միջոցառումները թույլ կտան նվազեցնել Սիրիայի ժողովրդի տառապանքները»,-հայտարարել է Դամասկոսում ՉԺՀ-ի դեսպան Ցի Ցյանցզինը, նշելով, որ Պեկինը ձգտում է ակտիվ դեր խաղալ Սիրիայի վերականգնման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս