Բաժիններ՝

Էրդողանը և Մեյը քննարկել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքը

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այդ մասին տեղեկացրել է Sabah թերթը:

Զրուցակիցները քննարկել են թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքը: Էրդողանը վստահեցրել է Մեյին, որ տվյալ օպերացիան «ուղղված է բացառապես Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»:

Թուրքիայի ԶՈւ-ի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին, որտեղ ապրում են 1.5 մլն քուրդ և Սիրիայի այլ շրջանների փախստականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031