ՀԱԿ-ում Արմեն Սարգսյանի թեկնածությունը դեռ չեն քննարկել

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ժամանակ էր խնդրել վերջնական որոշում կայացնելու համար՝ ասելով, որ ցանկանում է մինչ այդ հանդիպել և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար շրջանակների, աշխատավորական շրջանակների, Արցախի ղեկավարության, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների հետ:

168.am-ը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց` ՀԱԿ-ում քննարկվե՞լ է արդյոք Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

«Այս պահին ոչինչ չի քննարկվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Ա.Սարգսյանն վարչապետ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, Ա.Մուսինյանը պատասխանեց. «Որոշակիություն լինի, կխոսենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս