Բաժիններ՝

Հայտնի են բոլոր ժամանակների ամենասիրված 100 ֆիլմերը

Indie Wire հրատարակությունը հրապարակել է կինոհանդիսատեսների վարկածով բոլոր ժամանակների հարյուր լավագույն ֆիլմերի ցուցակը` 2018 թվականի սկզբի դրությամբ: Վարկանիշը հիմնված է Rotten Tomatoes կայքում կինոժապավենների գնահատման վրա:

Ինչպես նշում են հեղինակները, վարկանիշը ցույց է տալիս, թե ինչ նոր կինոնկարների է հաջողվել տեղ գտնել ստուգված դասականի հետ նույն շարքում: «Գոյություն ունի արդյոք նման մեկ այլ ցուցակ, որում աշխարհը «Սարդ-մարդը. տունդարձ» ֆիլմը «Ապոկալիպսիսն այսօր»-ից վեր դասեր»,-մեկնաբանում են կազմողները: Առաջին հորիզոնականում հայտնվել է 1939 թվականի «Օզ երկրի կախարդը» ֆիլմը: Ժապավենի վարկանիշը կազմել է 99 տոկոս: Երկրորդ տեղում Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» կինոնկարն է: Եռյակը եզրափակում է «Հեռո՛ւ ինձանից» հորորը, որն էկրան է բարձրացել 2017 թվականին:

Ժամանակակից ժապավեններից առաջին տասնյակում նաեւ ընդգրկել են «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը: Հաջորդ ժապավենը, որը նկարահանվել է 20-րդ դարում, հայտնվել է 12-րդ հորիզոնականում. այն 2016 թվականին թողարկված «Լուսնի լույսն» է, որն «Օսկար» է նվաճել «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Հունվարին ավելի վաղ ԱՄՆ-ի կինոքննադատները Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմը ճանաչել են 2017 թվականի լավագույն կինոնկար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս