«Դորտմունդի «Բորուսիա՞ն». Ես ժամանակ չունեմ՝ փոքր ակումբը մեծի վերածելու». Լուի Վան Գալ
«Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ չէր համաձայնի գլխավորել Դորտմունդի «Բորուսիան», եթե իրեն առաջարկ անեին: Գերմանական ակումբի ղեկավարությունն օրերս պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոսին և հիմա փնտրում է նոր գլխավոր մարզիչ հաջորդ մրցաշրջանի համար:
«Ես չէի գնա այնտեղ: Այսօր ես ժամանակ չունեմ՝ վերածելու փոքր ակումբը մեծի: «Բորուսիան» չի կարելի համեմատել «Բավարիայի» հետ»,- հոլանդացի մասնագետին է մեջբերում Fox Sports-ը:
Ամռանը Լուի Վան Գալի ծառայություններով հետաքրքրված էր լևերկուզենյան «Բայերը», սակայն նա մերժեց ակումբը առաջարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը