Սերժ Սարգսյանը հստակ նշաձող է դրել». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է իր հստակ գնահատականները, մտահոգությունները և որպես պետության գլուխ՝ նոր իրողություններին և մարտահրավերներին ընդառաջ դրել է ավելի արդյունավետ կառավարման խնդիրներ:

«Գաղտնիք չէ, որ անցած տարիներին եղել են անարդյունավետ կառավարման դեպքեր, թերացումներ, և, եթե նայենք դինամիկան, այնպես չէ, որ մարդիկ այդ թերացումների համար չեն պատժվել: Համայնքների խոշորացումից հետո, արդեն հաշվի առնելով, որ մենք Վանաձորում և Գյումրիում ունենք նոր իրողություն, որտեղ կուսակցական ընտրություններ են իրականացվում, տալիս է հստակ նշաձողը: Եվ ով պատրաստ չէ այդ նշաձողին համապատասխան աշխատելու, նա անելիք չունի իր պաշտոնում»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանի ցանկացած որոշում, ինչպես նաև Դիլիջանում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նրա հայտարարություններն ու հանձնարարականները պետք է դիրեկտիվներ լինեն իշխանության բոլոր թևերի համար:

Շարմազանովը ևս մեկ անգամ նշեց, որ 2018 թ. նոր իրողություններ են լինելու, ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, ապրելու ենք խոշորացված համայնքների պայմաններում, հետևաբար տեղական ինքնակառավարման համակարգի առջև էլ լինելու են բոլորովին այլ մարտահրավերներ, ուստի առաջանում է համայնքների առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս