Բաժիններ՝

Յոգուրտով տորթ, որը հարկավոր չէ թխել

Տորթ, որը հարկավոր չէ թխել։ Էներգետիկ արժեքը՝ սպիտակուցներ՝ 3.19, ճարպեր՝ 1.53, ածխաջրեր՝ 7.42։

Բաղադրիչներ

  • 500 գրամ բնական յոգուրտ
  • 25 գրամ արագ լուծվող ժելատին
  • 200-300 գրամ մրգեր, հատապտուղներ
  • շաքարի փոխարինիչ՝ ցանկության դեպքում։

Պատրաստման եղանակը։ Ժելատինը լուծեք 100 գրամ ջրում կամ մրգային հյութում։ Յոգուրտն ու շաքարի փոխարինիչը լավ խառնեք։ Մանր կտրատեք միրգն ու հատապտուղները։ Սառեցված ժելատինին ավելացրեք յոգուրտին, խառնեք, մինչև միասեռ զանգված ստանաք։ Յոգուրտին ավելացրեք մրգերը, լավ խառնեք։ Տարայի մեջ փայլաթիթեղ դրեք, տեղավորեք սառնարանում, մինչև պնդանա։ Պատրաստի տորթի վրա դրեք մրգերն ու հապտուղները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս