Բաժիններ՝

«Մեր բուհերում կարևոր խնդիր է գործնական աշխատանքների կազմակերպման տևողության հարցը»

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կրթական չափորոշիչները սահմանելու գործընթացում կարեւորում է գործատուների մասնակցությունը:

Լրագրողների հանդիպմանը այս մասին ասաց Կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:

Նա բուհ-աշխատաշուկա կապի մեջ կարեւորեց կարիերայի կենտրոնների առկայությունը, որոնք ուղղորդում են դիմորդին մասնագիտական ընտրության հարցում` գործատուի պահանջները հաշվի առնելով: «Մեր բուհերում կարեւոր խնդիր է գործնական աշխատանքների կազմակերպման տեւողության հարցը, որը հաճախ շատ կարճ է լինում»,-ասաց նա: Կան մասնագիտություններ, որտեղ հմտությունը շատ անհրաժեշտ է, օրինակ՝ բանկային գործը»,-ասաց նա:

Սասուն Մելիքյանը նշեց, որ բուհերում որոշ մասնագիտությունների պահպանման խնդիր կա: «Այդ պատճառով մենք այս մասնագիտությունների գծով անվճար տեղեր ենք հատկացնում, որպեսզի դրանք պահպանվեն»,-ասաց բանախոսը:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամ Մարիամ Եվդոկիմովայի խոսքով` բուհերն այսօր ավելի շատ են կարեւորում հիմնարար գիտելիքները, իսկ գործատուն` կարողությունները: «Ուսանողները բավարարված են բուհում սերտած տեսական գիտելիքներով, սակայն գործնական գիտելիքներն այնքան էլ բավական չեն»,-ասաց նա՝ առաջարկելով մոդել ստեղծել, որում ներգրավված կլինեն ե՛ւ բուհը, ե՛ւ գործատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս