Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, ՀՀ-ԵԽ գործողությունների 2015-2018թթ. ծրագրի իրականացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ԵԽ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։