«Ապրիլյան պատերազմի զոհերի մի մասը չեն ենթարկվել հրամանին, դիրքերից հետ չեն քաշվել, որպեսզի խփեն թուրքական ստորաբաժանումներին». Վովա Վարդանով

«Մենք չենք հասկանում այն փաստը, որ լավագույն պաշտպանության ձևը հարձակումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ նրա՝ մոտիվացիան այնքան բարձր է, որ մարդիկ նույնիսկ պատրաստ են հրաման խախտելով՝ հակառակորդի դեմն առնել. «2016 թվականի ապրիլյան զոհերի մի մասը չեն ենթարկվել հրամանին, դիրքերից հետ չեն քաշվել, որպեսզի խփեն թուրքական ստորաբաժանումներին»:

Վ. Վարդանովը գտնում է՝ մենք մի հարցում ենք հետ ընկնում. «Մենք չենք հասկանում այն փաստը, որ լավագույն պաշտպանության ձևը հարձակումն է: Եթե դա սկսենք հասկանալ, պաշտպանական դոկտրինից հեռանանք ու սկսենք հարձակողական գործողություններ մշակել, զորախաղերում ավելի շատ հարձակվողականին ուշադրություն դարձնենք, մենք ավելի պաշտպանված կլինենք: Որերո՞րդ մեր նախագահն է ասում՝ քիչ խոսեք 20 տոկոսի կորուստի մասին ու ագրեսիայի դրսևորումներ արեք, որովհետև մի օր կարթնանանք, կլինի 25-30 տոկոս:

Ես գոնե հիշում եմ, որ դա ասել է Ռոբերտ Քոչարյանը, ու հիմա՝ Սարգսյանը: Քանի՞ անգամ է ռեալ այդ ամեն ինչը եղել: Քանի որ մեր բանակի դոկտրինը պաշտպանական է, հարձակվողական գործողություններ շատ քիչ են մշակում, ու ցանկացած զինվոր պատրաստ չէ հարձակվողական մարտերին: Բացի զինվորից՝ հարձակվողական մարտերին պետք է պատրաստ լինի հասարակությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս