«Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված». Կարլոս Կաստանեդայի 15 խորը մտքերը
Մտածող, գրող և էթնոգրաֆ Կարլոս Սեսար Սալվադոր Արանյա Կաստանեդան մի շարք գրքեր է նվիրել շամանիզմին և արևմտյան մարդու համար անսովոր աշխարհայացքի նկարագրությանը: Որոշ մարդկանց համար դա դուռ էր դեպի նոր աշխարհ, մյուսները պարզապես հետաքրքրությամբ կարդում էին շրջակա աշխարհի մասին մի նոր, բոլորից տարբերվող տեսակետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կաստանեդայի ուշագրավ մտքերի պատառիկները:
1. Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Բայց միևնույն է, բոլոր ճանապարհները տանում են դեպի ոչ մի տեղ: Նշանակում է՝ ամբողջ իմաստը ճանապարհի մեջ է, նրա մեջ, թե ինչպես անցնել այդ ճանապարհը: Եթե այդ ճանապարհն անցնում ես հաճույքով, նշանակում է` դա քո ճանապարհն է, իսկ եթե այն ացնելիս վատ ես զգում, ցանկացած ժամանակ կարող ես հետ դառնալ, ինչքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա է ճիշտը:
2. Ձեր ունեցած միակ, իրականում իմաստուն խորհրդատուն մահն է: Ամեն անգամ, երբ դու զգում ես, որ ամեն ինչ շատ վատ է դասավորվում, և դու կանգնած ես լիակատար ձախողման առաջ, պտտվիր ձախ և հարցրու մահին, թե արդյո՞ք դա այդպես է, իրո՞ք ամեն բան այդքան լավ է: Եվ քո մահը կպատասխանի, որ դու սխալվում ես, և, որ բացի իր հպումից, չկա մի բան, որ իսկապես իմաստ ունենա: Քո մահը քեզ կպատասխանի` բայց չէ՞ որ ես դեռ քեզ չեմ հպվել:
3. Անօգուտ է ողջ կյանքդ մեն-միակ ուղու վրա վատնելը, հատկապես, երբ այդ ուղին սիրտ չունի:
4. Չափազանց շատ բան մի բացատրիր: Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված: Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու դու չես կարող անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար` հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն քեզ քո թերությունները:
5. Կյանքից մաքսիմումը քաղելու համար մարդը պետք է կարողանա փոխվել: Ցավոք, մարդը մեծ դժվարությամբ է փոխվում, և այդ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում: Շատերը դրա համար տարիներ են ծախսում: Ամենադժվարը, իսկապես, իրականում փոխվելու ցանկություն ունենալն է:
6. Ես երբեք որևէ մեկի վրա չեմ բարկանում: Ոչ ոք չի կարող անել մի բան, որ հարուցի իմ զայրույթը: Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուց չեմ զգում:
7. Մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի իրենց կյանքից կարող են դուրս նետել գործնականորեն ամեն ինչ: Ցանկացած ժամանակ, վայրկենապես:
8. Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհը սոսկ ճանապարհ է: Եթե դու զգում ես, որ դու չպետք է գնայիր այդ ճանապարհով, ոչ մի պարագայում չպետք է շարունակես այն:
7. Դու չպետք է խառնես միայնությունն ու առանձնանալը: Միայնությունն ինձ համար հոգեբանական հասկացություն է, իսկ առանձնանալը` ֆիզիկական: Առաջինը բթացնում է, երկրորդը` հանգստացնում:
10. Վարվիր այնպես, ասես երազում ես: Խիզախ գործիր ու արդարացումներ մի փնտրիր:
11. Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես:
12. Մեզ մեր ողջ էներգիան ու ժամանակն են հարկավոր մեր մեջ եղած հիմարությանը հաղթելու համար: Հենց դա է, որ նշանակություն ունի: Մնացած ոչինչ կարևոր չէ:
13. Ամբողջ խնդիրը որ ուղղությամբ գնալու մեջ է: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իրեն դարձնում կամ դժբախտ, կամ ուժեղ: Թե՛ առաջինի, և թե՛ երկրորդի դեպքում աշխատանքի ծավալը նույնն է:
14. Արվեստը մարդ լինելու սարսափի և հրաշքի միջև հավասարակշռությունը պահել կարողանալն է:
15. Գիտության մարդ դառնալու համար պետք է ռազմիկ լինել, այլ ոչ թե՝ նվնվացող երեխա: Պետք է պայքարել առանց հանձնվելու, առանց տրտնջալու, նահանջելու, պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չես տեսել: Եվ այդ ամենը միայն նրա համար, որ հասկանաս, որ աշխարհում չկա մի բան, որն իրականում նշանակություն ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Մ. Ղուկասյանը