Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է կառավարության աշխատակազմի Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից կիրառվելիք «Գյուղական ներդրումների ուղեցույցի» վերախմբագրված տարբերակը, ինչպես նաև վերը նշված կառույցի և «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ կնքված փոխառության համաձայնագիրը: Խորհուրդը թույլատրել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին «Ակբա լիզինգ» ՈՒՎԿ-ի հետ իրականացնել համագործակցություն և կնքել փոխառության համաձայնագիր: Այսպիսով, «Ակբա լիզինգ»-ը կմասնակցի ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերին:

Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում 2017-2018 թթ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Գեղարքունիքի մարզի Նորատուս, Ծովինար և Վարդենիկ համայնքների ու Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս