Հորմոն, որը պահպանում է երիտասարդությունը. բնական հաբ՝ ծերության դեմ
Պահպանել երիտասարդությունը և գեղեցկությունը, կանխարգելել մաշկի և օրգանիզմի ծերացումը. սա չէ՞ արդյոք յուրաքանչյուր կնոջ երազանքը: Ցավոք սրտի, հնարավոր չէ ժամանակը կանգնեցնել: Մենք ընդունակ չենք կանխարգելել ծերացման անցանկալի գործընթացը, բայց կարող ենք թեկուզ մի փոքր դանդաղեցնել այն:
Երիտասարդության աղբյուրի գաղտնիքը թաքնված է մելատոնին հորմոնում, որն առկա է յուրաքանչյուրիս մեջ: Տարիների հետ վնասակար սովորույթների պատճառով դրա քանակը փոքրանում է, ինչն էլ հանգեցնում է ծերացման:
Գիտնականները պնդում են, որ հենց մելատոնինն է ընդունակ մարդկությանը նվիրել կյանքի տևողության երկարացում 10-15 տարով:
Բոլոր մարդկանց մոտ մելատոնինն ակտիվորեն վերականգնվում է գիշերային քնի ժամանակ միևնույն ժամին 23-ից մինչև 3-ը:
Երիտասարդության գաղտնիքը
Ինչպես բարելավել մելատոնինի արտադրությունը
1. Հիասքանչ դերասանուհի և գեղեցկուհի Սոֆի Լորենը չի հոգնում կրկնել, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը թաքնված է առողջ քնի մեջ: Նա պառկում է քնելու երեկոյան 21-ին և արթնանում է առավոտյան 6-ին:
Նրա խորհուրդն ունի գիտական հիմնավորում. մելատոնինի մակարդակը սկսում է բարձրանալ ժամը 21-ից, իր պիկին է հասնում 2-ին և իջնում է առավոտյան 9-ին:
2. Կերեք մելատոնինի բարձր պարունակությամբ կերակուր: Այդպիսի կերակուրներից են կաթը, ծովամթերքը, հավի միսը, ձուկը, լյարդը, ձուն, կաթնաշոռը, վարսակը, խորոված կարտոֆիլը, բանջարեղենը, նուշը, դդմի կորիզը, բանանը:
3. Երեկոյան խուսափեք հարաբերություններ պարզելուց: Նյարդային համակարգը պետք է գտնվի հանգիստ վիճակում: Հիշեք այն մասին, որ յուրաքանչյուր սթրես արգելակում է այդ հորմոնի արտադրությունը:
4. Քնելուց առաջ մի խմեք սև սուրճ կամ թեյ: Դրանք խանգարում են օրգանիզմին արտադրել մելատոնին: Ըմպելիքի լավագույն տարբերակ կարող է լինել մեղրով կաթը, ինչ-որ կաթնային մթերք կամ հանգստացնող խոտաբուսային թեյ:
5. Չմոռանաք քնի հիգիենայի մասին: Պետք է լավ մաքրել տարածքի օդը: Եվ պետք չէ քնելուց առաջ կարդալ նորություններ սոցիալական ցանցերում: Էկրանի լույսն արգելափակում է քնի հորմոնի արտադրությունի:
6. Մելատոնինը կարելի է օգտագործել՝ որպես դեղամիջոց. այն արտադրվում է սինթետիկ ճանապարհով՝ հաբերի ձևով: Սակայն ոչ մի ինքնաբուժում: Դա նշանակել կարող է միայն բժիշկը:
7. Մելատոնինի արտադրությունն օրգանիզմում անգամներով ավելանում է մեկ ժամ ֆիզիկական վարժությունից հետո:
8. Աշխատեք խուսափել ալկոհոլից, յուղոտ կերակուրից և թողեք ծխելը:
Այս հորմոնի առկայությունն օրգանիզմում բավարար քանակությամբ նպաստում է ծերացման գործընթացի դանդաղեցմանը, իմունային համակարգի ուժեղացմանը, արյան ճնշման կարգավորմանը: Այն թույլ է տալիս մոբիլիզացնել օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները և կանխարգելել քրոնիկ հիվանդությունների (այդ թվում՝ նաև օնկոլոգիական) զարգացումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը