«Մանչեսթեր Սիթին» Բենջամեն Մենդիի տրանսֆերի վերաբերյալ պայմանավորվել է «Մոնակոյի» հետ
Ֆրանսիացին կդառնա ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ:
«Քաղաքայինները» ավարտեցին բանակցությունները «Մոնակոյի» հետ, որոնք տևեցին մի քանի շաբաթ: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, մոնեգասկները համաձայնել են վաճառել պաշտպանին 57.5 մլն եվրոյով՝ դրանից առաջ մերժելով 40, 45 և 52.5 մլն եվրոյանոց առաջարկները:
Մենդին կդառնա ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ՝ գերազանցելով Կայլ Ուոքերի՝ «Տոտենհեմից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության ռեկորդային տրանսֆերը:
Ֆրանսիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Մենդին անցկացրած 41 խաղերում դարձել է 5 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 9 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը