Առաջին կիսամյակում ներմուծումն ավելի արագ է աճել, քան արտահանումը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-հունիսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24%-ով և կազմել 2 մլրդ 815.1 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Այդ թվում՝ արտահանումն աճել է 21%-ով և կազմել 993.9 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 25.8%-ով (ծավալը՝ 1 մլրդ 821.2 մլն դոլար)։
Արտաքին առևտրի հաշվեկշիռն առաջին կիսամյակում բացասական է՝ 827.3 մլն դոլարի չափով։