Բաժիններ՝

«Զվարթնոց»-ի բացօթյա կինոսրահում կներկայացվի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կինոդիտումները շարունակվում են։ Առաջիկա շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին, ժամը  21.00-ին, մեր հայրենակիցներին  հրավիրում ենք  «Զվարթնոց»՝  դիտելու  Ալբերտ Մկրտչյանի  «Տխուր փողոցի լուսաբացը»  ֆիլմը։

2008 թ. նկարահանված  ֆիլմի ստեղծագործական կազմում հայտնի անուններ են` սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյան, դերեկատարներ՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, օպերատորներ՝ Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց, Աշոտ Մովսեսյան, երաժշտության հեղինակ Յուրի Հարությունյան։

«Տխուր փողոցի լուսաբացը» պատմում է արցախյան ազատամարտի ու միաժամանակ  գյուրմեցի ընտանիքի մասին: Ֆիլմի հերոսները բազմաթիվ  դժվարություններ,  հոգեբանական հիասթափություններ  են հաղթահարում, միաժամանակ ապրելու  նախանձելի տոկունություն ու կամք դրսևորում:

Մուտքն ազատ է:

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս