Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։
Եղիշե Աբելյանը, ով հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ։ Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում։
Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության արդյունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: