«Ինձ համար այդ ելույթը բացառիկ ազնիվ էր». Քաղտեխնոլոգը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Հարկավոր էր ասել՝ բոլոր հարցերի պատասխանը դուք կստանաք մարտին՝ ՌԴ նախագահի ընտրություններից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցը, ինքնիշխանության հարցերը, ԵԱՏՄ-ի հարցը, դրանք արդեն ներքին խնդիրներ չեն, այլ «հանձնված են մետրոպոլիային»:

«Եթե չի ասվում՝ կորչի Եվրասիական միությունը, և կեցցե Հայաստանի ընտրովի իշխանությունը, մնացած ամեն ինչը բառաշարք է, և մենք դա տեսանք: Մարդը հազար անգամ ասել է, որ ինքը ծրագիր չունի լիդեր լինելու, ասել է՝ ես չեմ ուզում դառնալ: Տեսեք, թե ով է իշխանություն նշանակում Հայաստանում, Թաթարիայում, Բաշկիրիայում, Չեչնիայում… Ոսկե ձկնիկի տատիկն արդեն օվկիանոսից այն կողմ է իշխանություն նշանակում: ՀՀ քաղաքականությունը նշանակովի է, մարդն ասաց՝ «ես չեմ ուզում, բայց ինչ կասեն՝ կանեմ»: Հայաստանում իշխանությունը փոխվում է դրսի ազդեցությամբ»,- նշեց Ա. Արշակյանը:

Ասուլիսին ներկա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չհամաձայնեց Ա. Արշակյանի դիտարկումների հետ. «Ինձ համար այդ ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ՝ վարչապետի հարցի հետ կապված, չնայած գուցե դա էլ էր ազնիվ, որովհետև որոշում չկար: Ավելի քան բաց ասվեց ամեն ինչ, որը երբեք այսքան բաց չէր ասվել: Նույն Սերժ Սարգսյանի պատասխաններն ասացին, որ աշխարհն այսօր ցինիկ պրագմատիկ է դարձել, մենք պետք է հաշվի նստենք նրանց հետ: Ինքս էլ եմ բազմիցս ասել՝ մարդ ինչքան անմեղսունակ պետք է լինի, որ չուզենա Վիեննայի, Փարիզի և Հռոմի հետ նույն խմբում, բայց Վիեննան, Փարիզն ու Հռոմը սպասո՞ւմ են մեզ, ուզո՞ւմ են մեզ: Չեն ուզում:  Ոչ մի ռեալ ալտերնատիվ չեն առաջարկում: Կա՞ ուրիշ այլընտրանք, ասեք՝ ո՞րն է»:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Ա. Արշակյանն ասաց, որ ռուս-թուրքական դաշինքի հետևանքի դեմ կա այլընտրանք, դա ԵՄ առաջարկն է: Կ. Քոչարյանի դիտարկմանը՝ բայց չեն առաջարկում մեզ, Ա. Արշակյանը պատասխանեց, որ առաջարկում են, բայց մենք չենք ստորագրում:

Կ. Քոչարյանը նաև տեսակետ հայտնեց, որ, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հաջողի մինչև 2018 թվականը, նրան չեն փոխի, եթե չհաջողի, գուցե փոխվի, բայց դա պարտադիր չի նշանակում, որ իրեն կփոխարինի Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի