Հայկական Collectly ստարտափը 1,9 միլիոն դոլար ներդրում է ստացել
Հայկական Collectly ստարտափը, որը գործում է ԱՄՆ-ում, ստացել է 1,9 միլիոն դոլար սաղմնային ներդրում:
Հայկական ստարտափը պարտքերի կառավարման համակարգ է, որը հիմնված է մեքենայական ուսուցման լուծումների վրա և նախատեսված է կորպորացիաների համար: Հայկական ստարտափի միջոցով հնարավոր է պարտքերի հավաքման գործընթացը մի քանի անգամ ավելի արագացնել՝ ողջ գործընթացը կատարելով օնլայն տարբերակով:
Ստարտափի համահիմնադիր Լևոն Բրուտյանը նշում է, որ ստարտափի միջոցով պարտքերի հավաքագրումը մի քանի անգամ ավելի արագ և հեշտ է իրականանում:
Լևոն Բրուտյանը TechCrunch-ին պատմել է, որ այժմ իրենք շեշտը դրել են առողջապահական ոլորտի վրա՝ իրենց գործունեության հիմնական տարածքը համարելով ԱՄՆ-ը:
Այժմ ստարտափը համագործակցում է ամերիկյան Athena Health և DrChrono ընկերությունների հետ: Այս երկու ընկերություններին են պատկանում առողջապահության ոլորտի ամենամեծ էլեկտրոնային բազաները:
Հայկական ստարտափը ստացել է ներդրումը GoAhead Venturs-ի ղեկավարությամբ: Ներդրումին մասնակցել են տարբեր վենչուրային ընկերություններ և ներդրողներ, այդ թվում՝ Granatus Ventures-ի, HIVE-ի, Lightspeed Venture Partners-ի, Index Ventures-ի, WTI-ի, IT-Farm-ի, Cabra.vc-ի և այլն:
Ստարտափի հիմնադիրները նշում են, որ ներդրումն օգտագործելու են բիզնեսի առաջխաղացման համար:
Սիրարփի Աղաբաբյան