ԵՄ-ն սեպտեմբերի 1-ից երեք տարով առևտրական արտոնություններ է տրամադրել Ուկրաինային

Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին ավարտել է Ուկրաինայի համար երեք տարի ժամկետով ժամանակավոր առեւտրական արտոնությունների ընդունման ընթացակարգը: Այս մասին ասված է արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ հուլիսի 17-ին տարածված հայտարարության մեջ:

Հուլիսի 4-ին այս միջոցներին հավանություն է տվել Եվրախորհրդարանը: Նախագծի հեղինակ, լեհ եվրապատգամավոր Յարոսլավ Վալենսան այն ժամանակ հայտարեարել է Ուկրաինայում իրականացվող բարենորմգություններին աջակցելու, մանր եւ միջին ձեռնարկություններն ամրապանդելու եւ ապրանքաշրջանառության աճի համար պայմաններ ստեղծելու ցանկության մասին:

Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ միջոցները «կամրապնդեն մեր հարաբերությունները եւ արդյունավետ օգնություն ցույց կտան Ուկրաինային, տնտեսապես եւ քաղաքականապես շահավետ կլիեն ուկրաինացի ժողովրդի համար»:

Ընդունված փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է լրացուցիչ բաժնեմասերի սահմանում, որոնրով ուկրաինացի արդտադրողները կարող են իրանց արտադրանքն անմաքս ներկրել Եվրոպայի շուկա: Առաջին հերթին դա վերաբերում է գյուղատնտեսական արտադրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս