![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/20132883_10210155684232800_1298698456_o.jpg)
Այսուհետ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները.
- կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին
- դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին
- ավանդային հաշվի համալրում
- վարկի մարում գրաֆիկի օրը
Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ: