Մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Քիչ առաջ դատարան տեղափոխվեցին գործով ամբաստանյալները, ում ներկաները դիմավորեցին ծափահարություններով, «Մահ ռեժիմին», «Ազատություն» վանկարկումներով:
Դատական նիստն անցկացվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճներից մեկում, որտեղ լսելությունը չափազանց վատ է, ինչն առաջացրել է ներկաների զայրույթը:
Ամբաստանյալներից Գևորգ Սաֆարյանը դատարանին խնդրեց ապահովել նիստի հրապարակայնությունը, սակայն վերջինիս հնարավորություն չտրվեց այս պահին հայտարարությամբ հանդես գալ:
Նիստին ներկա էին նաև «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, Ալեք Ենիգոմշյանը:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 13-ին: