«Զվարթնոց» օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում մայիսի 17-ի ժամը 14.00- սահմաններում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է կնոջ սև գույնի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Այս մասին տեղեկացրին Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ հավելելով. «Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:
Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար»: