Բաժիններ՝

Սթիվեն Քինգը Թրամփին միջուկային կոճակին մոտ թողնելն ավելի սարսափելի է համարում իր թրիլերներից

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում է, թե այն փաստը, որ ԱՄՆ-­ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի է իր ցանկացած ստեղծագործությունից: Քինգն այս մասին գրել է իր Twitter­-ում:

«Այն, որ այդ տղայի (Թրամփի) մատը կարմիր կոճակի վրա է, ավելի ահավոր է իմ գրած սարսափների ցանկացած պատմությունից»,­-ասված է հաղորդագրության մեջ:

«Թրամփի թվիթները պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հարյուր օրվա ընթացքում բավականին հստակ կերպար են ներկայացնում. նա պարզապես անձի նարգիզական խանգարվածության քրեստոմատիական օրինակ է մարմնավորում»,­-նշում է գրողը:

Ծնունդով Փորթլենդից (Մենի նահանգ) 69-­ամյա Սթիվեն Քինգն ավելի քան 50 վեպերի հեղինակ է, որոնք վաճառվել են գրեթե 350 միլիոն օրինակ տպաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս