«Ռեալը» պայմանավորվել է Իսկոյի հետ նոր պայմանագրի վերաբերյալ
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Իսկոյի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, որը նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 3-ը և որը կկրկնապատկի կիսապաշտպանի աշխատավարձը:
Համաձայն նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 6 մլն եվրո և աշխատավարձի մեծությամբ կդառնա յոթերորդը Կրիշտիանու Ռոնալդուից, Քարիմ Բենզեմայից, Գարեթ Բեյլից, Սերխիո Ռամոսից, Թոնի Կրոսից և Լուկա Մոդրիչից հետո, հաղորդում է Marca-ն:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իսկոն ամռանը կարող է հեռանալ «Ռեալից»:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը