Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում առանձին գործիքների եզրափակիչ փուլերը:
2016թ. Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույթափեր վարժությունում գրանցել է 3-րդ լավագույն արդյունքը (14, 833)՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:Մերդինյանը զիջել է միայն ռուս (51,100) և հունգարացի (14,900) մարմնամարզիկներին:
Պետք է նշել, որ հայ մարմնամարզիկը նոր էր ապաքինվել դաստակի վնասվածքից:
Այսօր առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան նաև Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ): Իսկ հաջորդ օրը հենացատկ մարզագործիքի վրա կմրցի Օլիմիպիական 2 խաղերի մասնակից Արթուր Դավթյանը: