«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել»
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։
Հիշեցնենք, որ Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 70 աֆղան զինծառայող է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ զինվորները դուրս էին գալիս բազայի տարածքի մզկիթից՝ ուրբաթօրյա աղոթքից հետո։
Պատահարի հետեւանքով «Թալիբան» շարժման 10 գրոհային է մահացել։