Բաժիններ՝

Բնական միջոց, որը կվերականգնի վահանաձև գեղձը, լեղապարկը և կօգնի փորկապության դեմ պայքարում

Fithacker.ru-ն գրում է, որ բողկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն կարող է օգնել մի շարք հիվանդությունների դեպքում, լավացնել ընդհանուր առողջական վիճակը, մաշկը, նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Բացի այդ, բողկը կօգնի լավացնել լյարդի վիճակը և քայքայել լեղապարկում առաջացած քարերը։ Բողկը հակաօքսիդանտ հատկություններ ունի, հարուստ է վիտամին C-ով, ինչը նշանակում է, որ այն օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է պարունակում։ Բողկն օգնում է ազատվել փորկապությունից, կարգավորում է աղիքային ֆլորան, նպաստում օրգանիզմի դետոքսիկացիային։ Այն նաև մանրաթելեր է պարունակում, որոնք հարկավոր են խոլեստերինի և հագեցած ճարպերի յուրացումը խթանելու համար։

Բաղադրիչներ

• 4 բողկ
• իմբիրի փոքր արմատ
• 4 ճաշի գդալ մեղր
• 4 կիտրոնի հյութ
• կես բաժակ ջուր

1. Բլենդերում խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև խիտ խառնուրդ ստանաք։
2. Լցրեք ապակե տարայի մեջ և փակեք։
3. 3 շաբվաթվա ընթացքում ամեն օր 3-4 անգամ օգտագործեք մեկ ճաշի գդալ այս խառնուրդից։ Հարկավոր է նաև օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս