Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում. ՌԴ Դաշնության խորհուրդ
Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը խարխլում է ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում: Այդ մասին ասված է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ, որը պալատի կողմից ընդունվել է ապրիլի 12-ին:
«Դաշնության խորհուրդը համոզված է, որ ԱՄՆ-ի հրթիռային գրոհը հարված էր Սիրիայի խաղաղության գործընթացին, Ժնեւի եւ Աստանայի միջսիրիական բանակցություններին, նրանց, ովքեր մարտնչում են միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ»,-նշվում է փաստաթղթում:
Ավելին, «ԱՄՆ-ի գործողությունները լրջորեն խարխլում են ջանքերը ահաբեկչության, նախեւառաջ ԴԱԻՇ-ի դեմ մղվող պայքարում, որը կանգնած է վերջին բոլոր արյունալի ահաբեկչական գործողությունների հետեւում»,ընդգծել են սենատորները:
Այդ կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ է հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծման խնդիրը, նշել են Դաշնության խորհրդում: Դա լավ են հասկանում Ռուսաստանում, որն օրերս դաժան ահաբեկչական գրոհի ենթարկվեց Սանկտ Պետերբուրգում, ասված է ՌԴ ԴԽ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: