Բաժիններ՝

ՅՈՒՆԻՍԵՖ-­ի ղեկավարը հայտարարություն է տարածել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ

ՅՈՒՆԻՍԵՖ-­ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ: «Արմենպրես»­ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Սիրիայի Իդլիբ քաղաքի փողոցներում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման արդյունքում խեղդամահ լինող և մահացող երեխաների լուսանկարները սարսափազդու են:

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Եթե այս փաստը հաստատվի, մեր զայրույթը շարժելուց անդին` այս հարձակումները պետք է պարտադրեն իշխանություն և կարողություն ունեցողներին վերջ դնել այս ավերիչ բռնությանը:

Նմանատիպ սարսափելի զենքի ենթադրվող կիրառումը չպետք է աննկատ դարձնի Սիրիայի այլ քաղաքներում, այդ թվում` Հալեպում, Դամասկոսում, Համայում տեղի ունեցող բռնությունները և ոչ էլ` անուշադրության մատնի պաշարման մեջ գտնվող և մարդասիրական օգնությունից զրկված ավելի քան 280.000 երեխաների առօրեական տանջանքները: Սիրիայի երեխաներն արդեն իսկ չափից շատ ու չափից երկար ժամանակ են տանջվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս