«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյանին կարողացավ խուսափել պարտությունից
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» հանդիպումը: «Օլդ Թրաֆֆորդում» կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ վերջին վայրկյանին Զլատան Իբրահիմովիչի իրացրած 11 մետրանոցը մանկունյանցիներին փրկեց պարտությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է պահեստայինների նստարանին: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին: